13.06.2013

Մանրը վերադարձնելու փոխարեն տաքսու վարորդը փախուստի է դիմել

Մանրը վերադարձնելու փոխարեն տաքսու վարորդը փախուստի է դիմել
     Հունիսի 11-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 12.00-ին Մալաթիա վարչական շրջանում գտնվող եկեղեցու մոտից նստել է «Օպել Վեկտրա» մակնիշի տաքսի ավտոմեքենա և ուղևորվել Արշակունյաց պողոտա, որտեղ իջնելով՝ վարորդին վճարել է 5.000 դրամ, սակայն վերջինս վերցնելով գումարը, առանց մանրը` 3.500 դրամը վերադարձնելու` դիմել է փախուստի:
     Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը ներկայացել է բաժին:
     Կատարվում է հետաքննություն:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий