Կնոջ գլխի ձեւը կարող է պատմել տղամարդկանց հետ կնոջ հարաբերությունների տեւականության եւ հաջողության մասին: Նման անսպասելի բացահայտում են արել Մեծ Բրիտանիայի գիտնականները:
British Journal of Psychology հանդեսում Ստիրլինգի եւ Գլազգոյի համալսարանների հետազոտողների ուսումնասիրության մեջ ասվում է, որ գանգի ձեւը թույլ կտա եզրակացնել, թե ինչ է սպասվում կնոջը: Ավելի վաղ պարզվել է, որ սիրախաղի համար ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընտրում են դեմքի նուրբ դիմագծերով կանանց, իսկ տեւական հարաբերությունների համար՝ ավելի առնական դիմագծերով կանանց:
Երկար գանգերով եւ «քառակուսի» ծնոտներով կանայք հարյուրավոր կամավորների կողմից գնահատվել են որպես տեւական հարաբերություններին համապատասխանող, իսկ կլոր գանգ եւ նուրբ դիմագծերով կանայք ընկալվել են որպես թեթեւամիտ առանձնյակներ՝ հարմար սիրային ինտրիգներին, հաղորդում է GlobalScience.ru-ն:
Комментариев нет:
Отправить комментарий