18.06.2013

Տեսա՞ր, էլի մենք, շունն ու կատուն մի ամանից հաց են ուտում. գեներալ պատգամավորները ցնծում էին իրենց հեղինակած օրինագծի առիթով



«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, որին կողմ քվեարկեցին ԱԺ դահլիճում ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում նաև ընդդիմությունը, Ազգային ժողովի միջանցքում տոնական տրամադրություն էր:

Օրինագծի հեղինակներ «Հանրապետական» խմբակցության գեներալ–պատգամավորներ Մանվել Գրիգորյանը և Սեդրակ (Սեյրան) Սարոյանը նման արդյունքից իրենց ուրախությունը չէին թաքցնում:

Tert.am-ի հարցին, թե գեներալը ուրախ է նման արդյունքի համար, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ձեր փոխարեն այո, որ դու այ սենց սիրուն աղջիկ ես, ժուռնալիստ ես»:

Ավելի կոնկրետացնելով, նշեցինք, թե քվեարկությունը բացառիկ էր, քանի որ ԱԺ-ն առաջին անգամ հադես եկավ միասնական ձևով, Մանվել Գրիգորյանն ուղղեց. «Ես 23 տարի առաջ եմ միասնությունը տեսել»:

Սեդրակ Սարոյանը ուրախությունից փայլող աչքերով նայելով մեզ՝ միջամտեց. «Սաղին դուր ա եկել օրինագիծը, կռիվ չենք անելու՜»:

Սեդրակ Սարոյանը նշեց, որ շնորհավորանքներ ստանում են և խոստովանեց, որ հատկապես դուր էր եկել, նման միասնական քվեարկությունը: «Տեսա՞ր, տեսա՞ր, էլի մենք, շունն ու կատուն մի ամանից հաց են ուտում, տենո՞ւմ ես»,-եզրափակեց նա:

 

 

Комментариев нет:

Отправить комментарий