18.06.2013

Ռուսաստանը մի շարք երկրների կվճարի ԽՍՀՄ-ի պարտքերը

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը նախատեսում է վճարել ԽՍՀՄ-ի պարտքերը մի քանի երկրների, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Խոսքը մասնավորապես Ֆինլանդիայի, Չեխիայի և Չեռնոգորիայի մասին է, իսկ վճարումները նախատեսվում է կատարել մինչև տարվա վերջ:
2013-ի մայիսին ՌԴ-ն արդեն ԽՍՀՄ պարտքերից վճարել էր Սլովակիային և Սերբիային՝ համապատասխանաբար 1,7 մլրդ և 288,8 մլն ԱՄՆ դոլար: Պարտքը վճարվել էր ինչպես գումարով, այնպես էլ արդյունաբերական արտադրանքի մատակարարումով:
 

Комментариев нет:

Отправить комментарий