21.06.2013

Ատամների կորուստը բացասաբար է անդրադառնում հիշողության վրա

Ատամների կորուստը բացասաբար է անդրադառնում հիշողության վրա 
Սկանդինավիայի գիտնականները ուղղակի կապ են հայտնաբերել ատամների քանակի եւ կոգնիտիվ գործառույթի միջեւ: Ինչպես պարզ է դարձել, ատամների կորուստը զուգակցվում է հիշողության վատացմամբ: Հետազոտությանը մասնակցել է 273 մարդ` 55-80 տարեկան:
Բոլոր մասնակիցներն ընդհանուր բուժզննում են անցել, ինչպես նաեւ մի շարք կոգնիտիվ տեստեր: Միջինում, սեփական ատամները պահպանած մասնակիցների հիշողությունը 4 տոկոսով լավ է գործառում, քան նրանց մոտ, ում ատամները բացակայում են, փխանցում է Medportal.ru-ն:
Սնունդը ծամելու ընթացքում դեպի հիպոկամպ խթանող սենսորային ազդակներ են գալիս, իսկ ատամների քանակի նվազումը, համապատասխանաբար, նվազեցնում է նման ստիմուլյացիայի մակարդակը: Բացի այդ, ծամելու ընթացքում լավանում է գլխուղեղում արյան շրջանառությունը եւ ակտիվություն է դիտվում որոշակի հատվածներում:

Комментариев нет:

Отправить комментарий