22.06.2013

Ինսուլտը կարող է հոգեկան շեղումներ առաջացնել

Ինսուլտը կարող է հոգեկան շեղումներ առաջացնել 
Ինսուլտ ապարած գրեթե ամեն 4-րդ հիվանդի մոտ հիվանդանոց տեղափոխվելուց մեկ տարի անց արձանագրվում են հետվնասվածքային սթրեսային խանգարման ախտանշաններ, գրում է Live Science-ը: Ավելի քան մեկ տարի անց յուրաքանչյուր 9-րդ մարդու մոտ գրանցվում է քրոնկի սթրեսային խանգարում:
Քոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի մոտ 300 000 հիվանդների հետազոտությունը ցույց է տվել, որ ինսուլտից հետո մարդկանց մոտ դիտվում է ոչ միայն դեպրեսիայի, այլեւ սթրեսային խանգարման նկատմամբ նախահակվածություն: Այս մասին գրում է MedDaily.ru-ն:
Չնայած որ մասնագետները վաղուց են խոսում այս մասին, սակայն այդ ասպեկտին բավարար ուշադրություն չի դարձվում: Իրականացված հետազոտության արդյունքները պետք է հաշվի առնվեն առողջապահության համակարգի աշխատակիցների կողմից:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հետվնասվածքային սթրեսային խանգարում ունեցող հիվանդների մոտ դիտվել են մղձավանջներ, որոնք արագացրել են սրտխփոցները եւ նպաստել բարձր ճնշման առաջացմանը:

Комментариев нет:

Отправить комментарий