21.06.2013

Կնոջը փոխհատուցում կվճարեն բանտում սեքսն ընդհատելու համար

Էստոնիայում դատարանի վճռով պատժիչ հաստատությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել իր կալանավորին այն բանի համար, որ խանգարել է նրան ինտիմ ժամադրության ժամանակ. գրում է lenta-ն:
Տալլինի շրջանային դատարանը փոխատուցման չափ էր սահմանել 200 եվրոն:
Գործը նախկինում քննում էր Տալլինի վարչական դատարանը, որը բավարարել էր 700 եվրո փոխահտում վճարելու մասին ազատազրկման դատապարտված կնոջ հայցը:
Սակայն բանտը վիճարկել էր այդ որոշումը՝ համարելով, որ 700 եվրոն չափազանց մեծ գումար է: Տալլինի շրջանային դատարանը գործը քննելուց հետո համարեց, որ ընդհատված ժամադրությունը «բավական ծանր և կանխամտածված » արարք չի եղել:
Տուժած կինը հայտարարել է, որ ինքը դժգոհ է դատարանի որոշումից, սակայն այն վիճարկել չի պատրաստվում:
Միջադեպը տեղի էր ունեցել 2010-ին: Գողության համար ազատարզկման մեջ գտնվող կինն իր ամուսնու հետ բանտային ժամադրության ժամանակ սեքսով զբաղվելիս էր եղել, երբ ներս էին մտել քննիչներն իրենց շների հետ և խանգարել նրանց:
Նրանք հայտարարել էին, թե անհրաժեշտ է խուզարկել ժամադրության սենյակը, սակայն ոչինչ չէին գտել:
Կինը բողոքում է նման վերաբերմունքից, և իր իսկ խոսքերով՝ քննիչները ժամադրությունից առաջ խուզարկել էին իրեն և իր ամուսնուն, և ոչ մի պատճառ չունեին հանդիպման ընթացքում մտնել ժամադրության սենյակ:http://topnews.mediamall.am/?id=36023

Комментариев нет:

Отправить комментарий