20.06.2013

Իսրայելում կնոջ կուրծքը սխալմամբ հեռացրել են

  Իսրայելի Նագարիա քաղաքում բժիշկները շփոթել են բիոփսիայի անալիզները ու հեռացրել տեղացի կնոջ առողջ կուրծքը, հաղորդում է NEWSru.co.il-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: 

Երկուսուկես տարի առաջ Նագարիայի մի բնակչուհի, որի անունը չի հրապարակվում, կրծքում կոշտություն էր հայտնաբերել և դիմել էր վիրաբույժի, որն էլ կնոջը ուղարկել էր հետազոտության: 

Անալիզից հետո կնոջն ասել էին, որ նա կրծքի քաղցկեղով է տառապում, ու միակ բուժումը կրծքագեղձի հեռացումն է: Այն մասին, որ անալիզները լաբորատորիայում շփոթել են, կինը իմացել է միայն կրծքի մեկ երրորդի հեռացումից հետո: 

Հիվանդանոցում նշել են, որ սխալի պատճառը «մարդկային գործոնն է»: 

Ներկայում կինը դիմել է դատարան՝ պահանջելով դրամական փոխհատուցում 2 մլն շեքելի չափով:

Комментариев нет:

Отправить комментарий