20.06.2013

Իսպանացի երիտասարդը հաղթել է 200 կգ-ոց ցուլին (տեսանյութ)



Իսպանիայի Մալագա քաղաքում երիտասարդի վրա հանկարծակի ցուլ է հարձակվել. նա միայն մի քանի վայրկյան է ունեցել կատարվածը գիտակցելու համար, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Diario Sur-ին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ցուլը վազում փողոցում և ինչպես են անցորդները փախչում նրանից։ Կենդանին մոտ 2 տարեկան է և կշռում է մոտավորապես 200 կգ։

Ցուլը նախ հարձակվում է մի մեքենայի վրա՝ փորձելով կոտրել դուռը, այնուհետ նկատում է կարմիր վերնաշապիկով երիտասարդին և վազում նրա ուղղությամբ։ Սակայն իսպանացին խուճապի չի մատնվում, անմիջապես բռնում է ցուլի պարանոցից և սեղմում գետնին։ Նրան օգնության են հասնում հարևանությամբ կանգնած մեքենաների վարորդները և կապում կենդանուն։ Ոչ ցուլը, ոչ երիտասարդը, ոչ էլ անցորդները չեն տուժել։

Ցուլը հայտնվել է ճանապարհին՝ իրեն տեղափոխող բեռնատարից փախչելուց հետո։


Комментариев нет:

Отправить комментарий