Պերուացի Լիսսետ Լուպո Մամանին սեփական օրինակով ապացուցեց, որ դավաճանված և խաբված կինը շատ վտանգավոր կարող է լինել: Նա ամուսնուն բռնացրեց սիրուհու հետ և այն աստիճանի զայրացավ, որ սիրուհու մազերից բռնած նրան քարշ տվեց և նետեց անդունդը: Մոտեցող կնոջը տեսնելով` Ռենեզո Սաավեդրան վախենում է և փախուստի դիմում` իր երկու կանանց թողնելով առանձին: Իսկ 4 երեխաների մայրը հաշվեհարդար է տեսնում: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է կինը մրցակցուհուն նետում գետին, կառչում մազերից և քարշ տալով գցում 6 մետրանոց բարձրությունից: Բարեբախտաբար սիրուհին` Բրունո Մորալեսը, ողջ է մնում, սակայն հիվանդանոց հասնելուց հետո նրա մոտ բժիշկները կոտրվածքներ են հայտնաբերում:
Միայն մի քանի օր անց Լիսսետը խոստովանում է, որ մի քիչ չափն անցել էր.
- Ես միայն քարշ տվեցի նրա մազերից, իսկ անդունդ նա ընկավ ոչ իմ մեղքով: Այո, միգուցե իմ մեթոդները շատ դաժան էին, սակայն ես արեցի այն, ինչ պետք անեի:
Սիրուհու հետ հաշվեհարդարից հետո Լիսսետը ամուսնալուծության դիմում է տվել:
|
Комментариев нет:
Отправить комментарий