14.06.2013

Տանը պատրաստվող արդյունավետ շամպուն

Տանը պատրաստվող արդյունավետ շամպուն
Մաքուր, փայլող և անյուղ մազեր ունենալու համար առաջարկում ենք փորձել այս տնային պատրաստման շամպունը: Անհրաժեշտ է 1 բանան, 1 ձվի դեղնուց, 1 կիտրոնի հյութ, 5 կաթիլ չիչխանի յուղ, մեկական սրվակ B6 ու B12 վիտամիններ:
Պատրաստման եղանակը. մաքրել բանանը և կտրտել, քամել լիմոնի հյութը, առանձնացնել ձվի դեղնուցը. այս բոլորը լավ խառնել բլենդերով: Պատրաստված շամպունը պահել 2 օր սառնարանում և օգտագործել ինչպես դիմակը: Քսել չոր մազերին, պահել 30 րոպե և լվանալ:
Երկու շաբաթ օգտագործելուց հետո կնկատեք, որ մազերն ավելի ուշ են կեղտոտվում ու ավելի առողջ տեսք են ունենում:
     Այս շամպունի միակ թերությունն այն է, որ լվանալուց հետո դժվարությամբ է մաքրվում, բայց նման արդյունքի հասնելու համար արժե չարչարվել:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий