Այս կենցաղային խորամանկությունները ավելի կհեշտացնեն ձեր առօրյա հոգսերը:
· Ապակյա մակերևույթների վրայից թեթևակի խազերը կարելի է հեռացնել` դրանք շփելով ատամի մածուկով և կտորով:
· Մազերին կպած մաստակը կարելի է հեռացնել` նրա վրա քսելով վազելին կամ գետնանուշի մածուկ:
· Մոմակալները հալված մոմից մաքրելու համար 20 րոպե դրեք սառցախցիկում: Սառչելուց հետո հալված մոմը հեշտությամբ կթափվի:
· Ասեղը հեշտությամբ թելելու համար թելի ծայրին մզերի լաք փչեք:
· Պատուհանը մաքրելիս ներսի կողմը շփեք ուղղահայաց, դրսի կողմը` հորիզոնական շարժումներով: Հետո հեշտությամբ կկողմնորոշվեք, թե որ կողմի վրա են հետքեր մնացել:
· Կաշվե կոշիկի վրայից աղի սպիտակ հետքերը մաքրեք մեկ բաժակ ջրի և մեկ ճաշի գդալ քացախի լուծույթով:
· Որպեսզի լոգարանի հայելին չքրտնի, շփեք այն սափրելու համար նախատեսված քսուքով և քսուքը մաքրեք նուրբ կտորով:
· Սպորտային կոշիկների տհաճ հոտը վերացրեք` նրանց մեջ սոդա լցնելով և մեկ օր այդպես թողնելով:
· Գնապիտակները հեշտությամբ կհեռացվեն, եթե տաքացնեք վարսահարդարիչով:
· Եթե մի բաժակը մնացել է մյուսի մեջ, վերևի բաժակի մեջ լցրեք սառը ջուր, հետո երկուսը միասին դրեք տաք ջրի մեջ:
· Խցանված կայծակ-ճարմանդի վրա քսեք սովորական մատիտ, գրաֆիտը քսուքի դեր կկատարի:
· Նարնջից կամ կիտրոնից ավելի շատ հյութ քամելու համար դրանք գլորեք սեղանի վրայով նախքան կտրտելը:
· Ձեռքերից սոխի տհաճ հոտը վերացնելու համար դրանք շփեք չժանգոտվող մետաղով, օրինակ` գդալով:
· Որպեսզի սպիտակ գինին սառը մնա, խաղողները սառեցրեք և օգտագործեք որպես սառույց:
· Կաղամբի համեղ միջուկը հեշտությամբ հանելու համար ուժգին հարվածեք կաղամբի վրա, ինչից նրա ներսը կճզմվի և միջուկը հեշտությամբ դուրս կգա:
· Նրբաբլիթների խմորը լցրեք կետչուպի շշի մեջ և այնտեղից` թավայի մեջ, այդ դեպքում պատրաստման գործընթացը ավելի հեշտ կլինի:
|
Комментариев нет:
Отправить комментарий