21.06.2013

Ի՞նչ պատիժ կկրի Աբովյանի ծննդատանը նորածնին սպանած կինը

Ի՞նչ պատիժ  կկրի Աբովյանի ծննդատանը նորածնին սպանած կինը 
Աբովյանի ծննդատանը 27-ամյա կնոջ`նորածին երեխային սպանելու մեջ մեղադրվող Վ. Ա.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը որոշել է Վ. Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկման` 2 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿՀ համապատասխան հիմնարկում:
Որոշվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝  «Ստորագրություն չհեռանալու մասին», թողնել անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության`  Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեոական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ հղիացել Է եւ 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել Է արական սեոի երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել Է թիվ 9 հիվանդասենյակ երեխայի հետ համատեղ կացության համար: Կինը, լինելով ամուսնացած եւ ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը եւ քանի որ հղիությունն անցանկալի Է եղել: Երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն Է առաջացել սպանելու նորածին երեխային եւ անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետեւ ձեռքերով սեղմել նրա դեմքը, ձեոքով անկողնու վրայից հրել է նորածնին եւ վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին` դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետեւանքով նորածին երեխան ստացել Է մարմնական վնասվածքներ եւ մահացել Է:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աբովյանի ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նորածնին սպանելու մեջ կասկածվող 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին: 

Комментариев нет:

Отправить комментарий