«Չորրորդ ինքնիշխանություն»-ն ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ «Պարմա» սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, «խլոպիաներ» է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։ Թերթը փորձել է սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ և պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Հեռախոսազանգին պատասխանել է մի աղջիկ, ով ներկայացել է սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ, և ասել, որ այդ օրը ոչ մի վաճառք տեղի չի ունեցել. «Մենք սրոկից դուրս եկած ապրանք չենք վաճառում, իսկ այդ օրը վաճառք չի եղել, ուղղակի մենք նվերի կարգով ենք տվել։ Այդ տուփերը պատրաստված են Հայաստանում, որպեսզի նվերն ավելի մատչելի լինի երեխաների օգտագործման համար, մենք մեծ տուփերից պատրաստել ենք փոքր տուփեր...»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Комментариев нет:
Отправить комментарий