Տուրիստական ընկերությունների հավաստմամբ՝ եթե անցած տարիներին մարդիկ նախընտրում էին հանգստանալ Հայաստանից դուրս, ապա այս տարի մեծ մասամբ հանգիստը կազմակերպում են երկրում:
«Ավելի շատ նախընտրում են մնալ Հայաստանում ու դրա հիմնական խնդիրը գումարն է: Մեկնելու դեպքում էլ ընտրում են մատչելի տարբերակներ, ցանկությունն այստեղ արդեն երկրորդական տեղում է: Այսօր մենք աշխատում ենք վրացական ընկերությունների հետ, մեր ավիափոխադրողի լուծարման պատճառով հիմնական չվերթները Վրաստանից են լինում, և սա նույնպես դժվարացնում է գործը. մարդիկ պետք է հասնեն Վրաստան և այնտեղից թռչեն:
Համեմատաբար էժան երկրներն են Եգիպտոսը, Դուբայը, Շրի-Լանկան»,-ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը: «Արդեն սկսվել է տուրիստական շրջանը, հիմնական մեկնողները այս պահին նորապսակներն են, որոնք մեծամասամբ ընտրում են ամենաէժան տարբերակները»,- հավելեց տիկին Ռիման: |
Комментариев нет:
Отправить комментарий