Ադրբեջանի իշխանամետ` DADP կուսակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը: Այս մասին գրում է «Haqqin.az» կայքը` վկայակոչելով կուսակցության առաջին փոխնախագահ Սեւդա Խուրշուդովին:
Հաջորդ շաբաթ կհայտարարվի կուսակցության հերթական համագումարի ժամկետը, որի ժամանակ Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը պաշտոնապես կհայտարարվի:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: Կայքը նշում է, որ DADP –ի որոշումը վկայում է իշխող թիմի նոր ռազմավարության մասին: Հազիվ թե իշխանամետ ուժերից մեկը նման որոշում կայացներ առանց վերեւից համապատասխան կարգադրության:
Նշենք որ Ադրբեջանի կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը:
Комментариев нет:
Отправить комментарий