Գիտնականները Աֆրիկայի հարավում նույն որջում կաթնասունի եւ երկկենցաղի քարացած մնացորդներ են գտել։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ երկկենցաղը ջրհեղեղի ժամանակ ապաստանել է փոսում, որտեղ քնած էր եղել կաթնասունը։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում։
Գիտնականները գտածոները ուսումնասիրել են ռենտգենի օգնությամբ, դրանք 250 մլն տարվա են։ Աֆրիկան այդ ժամանակ Գոնդվանա գերմայրցամաքի մի մասն էր՝ շոգ կլիմայով, եղանակների կտրուկ փոփոխությամբ եւ տեղատարափ անձրեւներով։ Նման պայմաններում ողջ մնալու համար շատ կենդանիներ փոսեր էին փորում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Փոսերից մեկում գիտնականները ձվադրող տրինաքսոդոն կաթնասունի են գտել եւ երկկենցաղի։ Դժվար թե այդքան տարբեր կենդանատեսակները նույն քարանձավում ապրեին, կարծում են գիտնականները։ Ավելի շուտ տրինաքսոդոնը քնի շրջանում է եղել, իսկ երկկենցաղն այնտեղ է սողոսկել՝ առանց վերջինիս անհանգստացնելու։
Комментариев нет:
Отправить комментарий