08.06.2013

Հռոմի պապի՝ ցեղասպանության մասին հայտարարությունը հիասթափեցրել է թուրքերին

  Թուրքիան ագրեսիվ է արձագանքել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հ հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը, որտեղ նա նշել է, ու Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին ցեղասպնությունն է:
Թուրքիայի արտգործնախարությունը հարցի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել և իր հիասթափությունն է արտահայտել Անկարայում և Վատիկանում տեղակայված դեսպանատների միջոցով:
Պապի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը ցեղասպանության զոհերի ժառանգներից է: Ի պատասխան, պապը նշել է. «Քսաներորդ դարի առաջին ցեղապսանությունը հայերինն է»,- մեկ անգամ ևս հաստատելով իր նախկին դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ:

2006 թ-ին Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, երբ Հռոմի ներկայիս պապը Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր, կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հայերի և մարդկության դեմ իրականացված սարսափելի ոճիր:
Hurriyetdailynews-ի հետ հարցազրույցում խոսելով խնդրի մասին՝Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը նշել է, որ պապը խոսել է պատմական ճշմարտության մասին: «Թուրքիան պետք է տեսնի ցավը և ընդունի ցեղասպանությունը»,- նշելով, որ Վատիկանի արխիվային աղբյուրները կարող են բացվել՝ ներդրում ունենալով խնդրի հետագա ուսումնասիրության մեջ:
Հարավային Ամերիկայի հայերի «Ազգային կոմիտեի» նախագահ Ալֆոնսո Տաբակիանը ասել է, որ սա առաջին նման ձևակերպումն է՝ որպես կաթոլիկների առաջնորդ: Նա այդ հայտարարությունը շատ կարևոր է համարել, քանի որ, ըստ Տաբակիանի, նրա խոսքերը գերազանցում են ցանկացած երկրի հայտարարությանը: 
Ի դեպ, «Հուրիեթը» հոդվածում ցեղասպանություն բառը վերցրել է չակերտների մեջ:

Հռոմի պապ. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունն է


 
08.06.2013, 18:59
Aysor.am

Комментариев нет:

Отправить комментарий