13.06.2013

Գեղարքունիքում երիտասարդը ծեծել է աղջկան ու նրա մորը, իսկ աղջկան՝ փախցրել

Գեղարքունիքում երիտասարդը ծեծել է աղջկան ու նրա մորը, իսկ աղջկան՝ փախցրել 
Գեղարոքունիքի մարզում Գեղայր Գ-ն ընկերների հետ բռնություն գործադրելով աղջկա եւ նրա մոր նկատմամբ, առեւանգել է Արգինե Ա.-ին: Տուժողներն աղջկան հետ են տարել, դիմել ոստիկանություն եւ դատարանին խնդրել տղայի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանկել, քանի որ հաշտվել եւ ամուսնացել են: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Գեղայր Գ.-ին, Ալիկ Ի.-ին եւ Արտյոմ Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գեղայր Գ.-ն նախնական համաձայնության գալով Ալիկ Ի.-ի եւ Արտյոմ Տ.-ի հետ, բռնություն գործադրելով Արգինե Ա.-ի եւ նրա մոր նկատմամբ Վաղաշեն գյուղից ամուսնության նպատակով բացահայտ առեւանգել են Արգինեին: Արագացված կարգով դատական քննությամբ դատարանը հիմնավորված է համարել մեղադրանքը, իսկ տուժողներ Արգինե Ա.-ն եւ Էլիզա Ա.-ն դատարանում հայտնել են, որ Գեղայրից, Ալիկից եւ Արտյոմից որեւէ պարտք ու պահանջ չունեն, ինչպես նաեւ որեւէ բողոք չունեն:
Ավելին` Արգինե Ա.-ն հայտնել է, որ ամուսնացել է Գեղայր Գ.-ի հետ եւ խնդրել վերջիններիս նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել: Քննելով գործը եւ հաշվի առնելով խնդրանքը դատարանը վճռել է երեք տղաներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4  տարի ժամկետով: Սակայն կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1  տարի ժամկետով:

Комментариев нет:

Отправить комментарий