13.06.2013

Արմավիրում երիտասարդին դանակահարել են՝ բարձր ձայնային ազդանշան տալու համար

Արմավիրում երիտասարդին դանակահարել են՝ բարձր ձայնային ազդանշան տալու համար
Արմավիրում բարձր ձայնային ազդանշան տալու արդյունքում Անդրանիկ Մ.-ին դանակահարել են: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում 25-ամյա Արման Ղ.-ի ընկերը՝ Սասուն Բ.-ն ավտոմեքենայի ձայնային ազդանշան է տվել, իսկ Արմեն Գ.-ն նրան դիտողություն է արել, որի պատճառով վիճել են Արմեն Գ-ի հետ ու հեռացել: Դրանից հետո Արմեն Գ.-ի մորաքրոջ որդի Անդրանիկ Մ.-ն տեղեկանալով նշված միջադեպի մասին, նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Քարակերտ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մոտ հանդիպել է Արման Ղ.-ին` պարզելու համար, թե ինչու է նա վիճել Արմենի հետ: Հետո նրանք առանձնացել են դպրոցի հետնամաս, որտեղ նրանց միջեւ առաջացած քաշքշուկի ընթացքում Անդրանիկ Մ.-ն գլխով մեկ անգամ հարվածել է Արմանի դեմքին, ապա նաեւ ապտակել նրան:
Վիճաբանության ձայները լսելով, նրանց են մոտեցել համագյուղացիներ Արման Կ.-ն եւ Հովհաննես Ղ-ն ու բաժանել նրանց: Այդ ընթացքում էլ Արման Ղ.-ն, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, առաջանալով իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Անդրանիկի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսինքն Արման Ղ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 12-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий