13.06.2013

Ռոստովում մենինգիտով հիվանդացած երեխաների թիվը հասել է 30-ի

Ռոստովում մենինգիտով հիվանդացած երեխաների թիվը հասել է 30-ի 
Դոնի Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզում մենինգիտով հիվանդ երեխաների թիվը հասել է 30-ի: Այս մասին Twitter-ում հաղորդել է երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը:
«Մենինգիտը հաստատվել է 30 երեխաների մոտ, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են: Բոլորի վիճակը կայուն է: Տրանսպորտն ախտահանվել է, միգրացիոն ծառայությունը ստուգում է շուկաները»,-գրել է երեխաների իրավունքների պաշտպանը:  Նրա խոսքով՝ վարակի աղբյուրն առայժմ հայտնաբերված չէ, սակայն կասկածում են, որ այն փոխանցվել է Չինաստանից, քանի որ երեխաներից մեծ մասի ծնողներն աշխատում են շուկայում, գրում է Gazeta.Ru-ն:
Հիշեցնենք, որ «Տերեմոկ» մանկապարտեզում երեխաների զանգվածային հիվանդությունը արձանագրվել է ամսվա սկզբին: Առաջին հիվանդ երեխան հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 2-ին, ինչից երկու օր անց նա մահացել է: Ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել մոտավորապես 100 երեխա:

Комментариев нет:

Отправить комментарий