04.07.2013

Նեյրոբիոլոգը պատրաստ է գլուխ փոխպատվաստել 15 մլն դոլարի դիմաց (ֆոտո)

Նեյրոբիոլոգը պատրաստ է գլուխ փոխպատվաստել 15 մլն դոլարի դիմաց
Իտալիայում բժիշկ Սերջիո Կանավերոն հայտարարել է, որ կարող է մարդու գլուխը տեղադրել ուրիշ մարմնի վրա: Թուրինցի նեյրովիրաբույժը մշակել է մի մեթոդ, որը թույլ է տալիս գլխուղեղը միացնել ողնուղեղին:
Նա իր մեթոդը մշակել է` հիմնվելով 1970թ. կապիկների վրա իրականացրած փորձի վրա, երբ մի կապիկի գլուխը տեղադրել են մյուսի վրա: Այն ժամանակ կտրված գլուխը սառեցրել են մինչև -12 աստիճան Ցելսիուս, այնուհետև արագորեն միացրել մյուս կապիկի մարմնին: Երբ գլուխը միացել է արյունատար համակարգին, սիրտը սկսել է բաբախել: Կանավերոն վստահեցնում է, որ պետք է շատ ճշգրիտ կտրվածք անել ողնաշարի վրա և նրա միջոցով միացնել հիվանդի մարմնի և դոնորական գլխի նյարդային հյուսվածքները: «Պետք է օգտագործել պլաստիկ և պոլիէթիլենգլիկոլ, որից հետո` առավելագույնս մոտեցնել նյարդային հյուսվածքները և ամրացնել այնպես, որ օրգանիզմը կարողանա ինքնուրույն բուժել բացվածքի տեղը: Ժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները այս ամենը թույլ են տալիս»,-բացատրում է բժիշկը:
Նշենք, որ Կանավերոն այս վիրահատությունը իրականացնելու համար պահանջում է 15 մլն դոլար:
Աղբյուրը` topnews.ru

Комментариев нет:

Отправить комментарий