04.07.2013

Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 83 տարեկան

Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 83 տարեկան
Եվ ծիծաղ և արցունք աչքերում (Գևորգ Աբաջյան). այսօր ճանաչված ու տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1930թ.` Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
1959թ. Մհերը կերտեց իր առաջին հանրաճանաչ կերպարը` Գարսևանին «01-99» կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետև հաջորդեցին անմոռաց ու սիրված դերակատարումները` Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա»), Նինայի քեռին` («Կովկասի գերուհին»,), Նիկոլը («Հին օրերի երգը») և այլն:
Մհեր Մկրտչյան հանճարը մահացավ 1993թ.` միայնության ու դժբախտության մեջ: Այժմ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև` նրա անձնական իրերից:

http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий