02.07.2013

Լոռու մարզում 16-ամյա աղջիկը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել

Այսօր` հուլիսի 2-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում: Ժամը 12:00-ի սահմաններում գյուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 11-րդ դասարանի աշակերտուհի Ա. Մ.-ն: Ինքնասպան եղած աշակերտուհու հայրը գտնվում է ՌԴ-ում, մայրն աշխատում է գազի գրասենյակում, մեծ եղբայրը գտնվում է բանակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտուհին կախվել է իրենց տան հարակից շինության մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:                                                                                                   ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-07-02-Loru-marz.html

Комментариев нет:

Отправить комментарий