Մոտավորապես 2.000 բնակիչ ունեցող այդ թաղամասում կա շուրջ 300 վթարային տուն: Պատկան մարմինները թեև նախազգուշացրել են բնակիչներին, որ շինարարական միջամտություն է լինելու, բայց որոշ տանտերեր առանց համբերելու իրենք իրենց հնարավորություններով սկսել են քանդել տները, փորել տակի հողը` պահ տրված ոսկիներ գտնելու հույսով: Մինչև 1915 թվականը հայկական հոծ բնակչությամբ հագեցած Քալե թաղամասի ներկայիս բնակիչները ապրում են հայերից մնացած ոսկիները մի օր գտնելու երազանքով:
Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն հաստատել է այդ տեղեկությունը` ասելով.
«Բայց մինչև հիմա գտնված ոսկի չկա»:
Նշենք, որ Մուշը քաղաք գտնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում: Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակվել իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք։ Սակայն 19-20-րդ դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է որպես քաղաք։ Մուշը բավականին երկար ու հին պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել է ուրարտական Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում էլ նկատվել են կիկլոպյան ամրոցների հետքեր։
Комментариев нет:
Отправить комментарий