02.07.2013

Լոռու մարզում մայրը 3500 դոլարով վաճառել է երեխային

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Ռիմմա Կնիշի գործի դատավարությունը:

Լոռու մարզի Յաղդան գյուղի 43-ամյա բնակչուհի Ռիմմա Կնիշը, ըստ առաջադրված մեղադրանքի, 2013 թվականի մարտի 22-ին Ա. Կ.-ի խնամքին հանձնելու նպատակով 3500 դոլարով վաճառել է իր որդուն՝ Ն. Կնիշին:

Ռիմմային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով: Որպես որդուն վաճառած մոր խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործն ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության է նշանակվել 2013 թվականի հունիսի 20-ին:

Комментариев нет:

Отправить комментарий