Տաքսիները Հայաստանում կարող են թանկանալ միայն երթուղայիններից հետո:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքով, եթե երթուղայիններին հաջողվի պահպանել 100 դրամ ուղեվարձը, տաքսիստները չեն բարձրացնի տարիֆները, այլապես հաճախորդ կկորցնեն:
«Ավելի առարկայական խոսելու համար պետք է տեսնել, թե ինչպես է փոխվելու լիցքավորման գինը հուլիսի 7-ից հետո ԱԳԼՃԿ-ներում»,- պարզաբանել է Գ.Դոստուրյանը: Նրա խոսքով, «փոքր» թանկացումը (50-100 դրամ) դեր չի խաղում: «Գլխավորը սպասել նոր, վերջնական գներին լիցաքավորման կայաններում եւ երթուղայինների արձագանքին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից ուժի մեջ են մտնում բնական գազի նոր գները: Մասնավորապես ամսական 10 հազար խմ գազ սպառողները վճարելու են 276.98 դոլար՝ նախկին 243,12-ի փոխարեն:
Комментариев нет:
Отправить комментарий