03.07.2013

Լոռիում 6 երեխաների մայրը սպանել է 7-րդ նորածնին

Լոռիում 6 երեխաների մայրը սպանել է 7-րդ նորածնին
6 երեխաների մայր 46-ամյա Ն. Ժ.-ն, 7-րդ երեխային ծննդաբերելուց հետո խեղդամահ է արել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 46-ամյա Ն. Ժ-ն, հղիության 5-րդ ամսում, նոր միայն հասկացել է, որ հղիացել է շուրջ 5 ամիս առաջ, քանի որ որեւէ ֆիզիոլոգիական փոփոխություն մինչ այդ չի զգացել եւ չի նկատել: Հասկանալով, որ հղիությունն ընդհատելու համար արդեն բավական ուշ է, սակայն հանդիսանալով 6 երեխաների մայր, ունենալով երկու թոռ, ասեկոսեներից ամաչելով, ամուսնուց վախենալով եւ սոցիալապես անապահով վիճակից դրդված, մտածել է ինչ-որ ձեւով ազատվել երեխայից: Դրա համար հղիության ընթացքում բոլորից գաղտնի պարբերաբար խմել Է հղիությունն ընդհատելու համար նախատեսված դեղեր, որոնք ցանկալի արդյունք չեն տվել:
Ն. Ժ.ն հղիության փաստը գաղտնի պահելու, որովայնի աստիճանաբար մեծացումը թաքցնելու համար տան անդամներին եւ իր գործընկերներին խաբել է, որ ունի առողջական խնդիրներ, որի հետեւանքով առաջացել Էէ ստամոքսի փքվածություն: Նախկինում արդեն ունենալով տանը ծննդաբերելու փորձ, նա որոշել Է ծննդաբերել բոլորից գաղտնի: Զգալով ծննդաբերության սկիզբը, գնացել է իրենց առանձնատանը կից առաջին հարկում գտնվող խոհանոց, միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա, որից անմիջապես հետո փաթաթել է նրան իր՝ քննությամբ չհայտնաբերված անթեւ ժիլետի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: Այնուհետեւ, ժիլետի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխայի դին կինը պահել է նույն խոհանոցում գտնվող բազմոցի եւ թախտի արանքում՝ առավոտյան բոլորից գաղտնի հուղարկավորելու նպատակով:
ԴՐանից հետո Ն. Ժ-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա պառկել է բազմոցին, եւ մոտ 10 րոպե անց խոհանոց եկած դստերն ասել է, որ զանգահարի շտապօգնություն: Կանչով ժամանած շտապօգնության անձնակազմին նա հայտնել է, որ ունեցել է երկու ամսվա հղիություն, վիժում, իսկ պտուղը ընկել է զուգարանի անցքը:
Քննելով գործը դատարանը վճռել  է Ն.Ժ-ին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն  ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Նրա նկատմամբ սահմանել  է փորձաշրջան 3  տարի ժամկետով:

Комментариев нет:

Отправить комментарий