Երկու տարի անց Երկրի վրա կարող են կլիմայական փոփոխություններ տեղի ունենալ, ընդ որում մոլորակին սպասվում է ոչ թե գլոբալ տաքացում, այլ հակառակը՝ սառեցում: Նման պնդում է անում Ծովային հետազոտությունների ճապոնական ազգային գործակալության գիտաշխատող Մոտոտակա Նակամուրան:
Գիտնականն ուսումնասիրել է համաշխարհային կլիմայի փոփոխությունները 1957-ից սկսած, իսկ հետո նաեւ նույն ժամանակահատվածում Գրենլադիայի ծովի մակերեսին ջրի ջերմաստիճանը: Ի մի բերելով ստացված տվյալները, նա եզրակացրել է, որ գլոբալ տաքացման 70-ամյա փուլն ավարտին է մոտենում եւ շուտով իր տեղը կզիջի սառեցմանը, գրում է РБК Daily-ն:
Ներկայումս գլոբալ սառեցման տեսությունը չունի այնքան կողմնակիցներ, որքան գլոբալ տաքացման տեսությունը: Ճապոնացի մասնագետը հստակեցրել է, որ հետազոտության իր մոդելը հաշվի չի առել ջերմոցային էֆեկտը: «Այժմ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես է մարդկային գործոնն ազդում կլիմայի փոփոխությունների վրա»,-ասել է նա:

Комментариев нет:
Отправить комментарий