04.07.2013

Վանաձորում հուլիսի 7-ից կթանկանան տաքսիները, երթուղային տրանսպորտը դեռ թանկացված չէ

Վանաձորում հուլիսի 7-ից կթանկանան տաքսիները, երթուղային տրանսպորտը դեռ թանկացված չէ
Գազի գնի թանկացման պատճառով Վանաձորի երթուղայինների գծատերերը արդեն դիմել են Վանաձորի քաղաքապետարան`տրանսպորտը թանկացնելու առաջարկով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Էռնեստ Գեւորգյանը, նշելով, որ գծատերերը առաջարկել են ավտոբուսներով երթեւեկելու արժեքը դարձնել 100, նախկին 70-ի դիմաց, իսկ միկրոավտոբուսներինը`150, նախկին 100 դրամի դիմաց. «Չնայած արդեն իսկ պահեստամասերն ու քսայուղերը թանկացել են, սակայն տրանսպորտի գինը չի թանկանա այնքան ժամանակ, մինչեւ հստակ չիմանանք, թե գազն ինչքան է թանկանում:  Կուսումնասիրենք, հաշվարկ կանենք, ըստ այդմ պարզ կլինի»,-ասաց բաժնի պետը՝  բնակչությանը տեղեկացնելով, որ երբ թանկացման մասին արդեն իսկ կլինի համապատասխան որոշում, այդ ժամանակ իրենք լրատվամիջոցներով կտեղեկացնեն բնակչությանը, սակայն մինչ այդ բնակիչները տրանսպորտից պետք է օգտվեն ներկայիս`70 եւ 100 դրամ վճարելով:
Մինչ քաղաքային երթուղու գնի հետ կապված ուսումնասիրություններ են արվում, Վանաձորում գործող տաքսի ծառայությունները արդեն իսկ որոշել են հուլիսի 7-ից բարձրացնել ծառայությունների գները: Այսպիսով, մեկ մեկ կիլոմետրը հուլիսի 7-ից կարժենա 120 դրամ, 1-5 կմ-ն`600 դրամ, նախկին 500-ի փոխարեն: Տաքսի ծառայությունները կրճատել են նաեւ անվճար սպասելաժամանակը՝ այն դարձնելով 5 րոպե, նախկին 10 րոպեի փոխարեն:

Комментариев нет:

Отправить комментарий