03.07.2013

Ծեծի ժամանակ գլխի մի մասը կորցրած ամերիկացին փոխհատուցում է ստացել (ֆոտո)

Ծեծի ժամանակ գլխի մի մասը կորցրած ամերիկացին փոխհատուցում է ստացել
ԱՄՆ-ում 43-ամյա ծեփագործ Անտոնիո Լոպես Չային լուրջ վնասվածք էր ստացել, երբ նրան դաժանաբար ծեծել էր բարի անվտանգության աշխատակիցը: Դատարանի որոշմամբ` ծեծից հետո գլխի մեկ չորրորդը կորցրած և խոսելու ունակությունից զրկված տղամարդուն կհատուցվի 58 մլն դոլար, որը կփոխհատուցի թիկնապահական ընկերությունը:
Չային դաժան ծեծի էր ենթարկվել 2010թ., երբ փորձել էր բարմենի հարձակումից պաշտպանել իր ծանոթներին: Վրա հասած անվտանգության աշխատակիցը մահակով ծեծել էր նրան, այնուհետ 8 անգամ ոտքով հարվածել գլխին և 6 անգամ գլուխը հարվածել մայթին: «Սա իսկապես դաժան ծեծ է եղել, ինչի արդյունքում իմ պաշտպանյալը մեկընդմիշտ կորցրել է խոսելու ունակությունը և օրը 24 ժամ մտերիմների խնամքի կարիք ունի»,- ասում է տուժածի իրավապաշտպանը:
     Ի դեպ նշենք, որ բարի ու անվտանգության աշխատակիցները անհետ կորել են:
Աղբյուրը` topnews.ru

Комментариев нет:

Отправить комментарий