03.07.2013

Մայրը դստերը 2 տարի պահել է զուգարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրը, որը կարծել է, որ իր դուստրերից մեկը «չափազանց նման է հորը», նրան փակել է զուգարանում ու այնտեղ պահել երկու տարի, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Ոստիկանների խոսքերով՝ որոնք նրան դուրս են բերել գերությունից, մշտական ցրտի պատճառով նրա մաշկը ծածկված է եղել մազերով:

«Նա այնպիսի տեսք ուներ, կարծես հիմա կմահանա: Բժիշկն ինձ ասաց, որ չգիտի՝ նա կապրի, թե ոչ»,- ասել է Ամանդա Լիլը՝ երեխային որդեգրող կինը:

«Ես ապրել եմ Մարիայի հետ, նա չար էր, ինձ փակել էր զուգարանում, ես միայն քնում էի ու ոչ մի տեղ չէի գնում»,- պատմել է աղջիկը, որն արդեն 5 տարեկան է:

Նոր ընտանիքում երեխան շրջապատված է հոգատարությամբ:

Աղջկա կենսաբանական մորը՝ Ասուսենա Մարիա Գոնսալեսին դատապարտել են 40 տարվա ազատազրկման:

Комментариев нет:

Отправить комментарий