01.07.2013

Աշխարհի ամենակոպիտ տաքսու վարորդերը Փարիզում են և Հռոմում

Աշխարհի ամենակոպիտ տաքսու վարորդերը Փարիզում են և  Հռոմում
Բրիտանացի զբոսաշրջիկների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով, աշխարհում ամենակոպիտ տաքսու վարորդները Փարիզի և Հռոմի վարորդներն են ճանաչվել: The Daily Telegraph-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի և Իտալիայի մայրաքաղաքները ավտոմեքենայի ղեկին սովոր մարդկանց համար ուղղակի դժոխային են ճանաչվել, թեև նշվում է, որ նույնքան բարդ է այս քաղաքներում օգտվել նաև տաքսու ծառայություններից:

Բացի այս, նույն ցանկում են հայտնվել նաև Սան-Անտոնիոյի տաքսու վարորդները իսպանական Իբիցա հանգստավայրից, Դուբայը Մայորկայի Մագալուֆ հանգստավայրը:

Ամենաբարեհամբույր վարորդներն են ճանաչվել հունական Պեֆկոս և թուրքական Մարմարիսի վարորդները: Բացի այս, հարցվողները նշել են նաև, որ բարեհամբույր վարորդների կարելի է հանդիպել Նյու-Յորքում ևս:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий