02.07.2013

Համասեռամոլները երեխային որդեգրելուց հետո, բռնի ուժով սեռական բնույթի գործողություններ են կատարել

Ամերիկացի Մարկ Նյութոն և Նոր Զելանդացի Պիթեր Թրուին համասեռական զույգը զբաղվել է մանկապղծությամբ՝ Ռուսաստանում իրենց որդեգրած երեխայի նկատմամբ: 
Երեխային ծնող կնոջը 8 հազար դոլար վճարելուց և ԱՄՆ տեղափոխվելուց հետո, այսպես կոչված որդեգիր ծնողները նրա նկատմամբ բազմիցս կատարել են սեռական բնույթի արարքներ և այդ ամենը լուսանկարել ու տեսագրել են:
 
Այս ցնցող պատմությունը սկսվել է 2005թ.-ին: 
 
Համասեռական զույգը,  ըստ մանկան իրավունքների պաշտպան Պավել Աստախովի, երեխային տրամադրել են նաև, ամենաքիչը, 8 այլ  մանկապիղծների: Ընդ որում,   փոքրիկի նկատմամբ սեռական բնույթի այդ հանցագործությունները կատարվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ֆրանսիայում և Գերմանիայում, ուր «ծնողները» տղային հատուկ տարել են պոռնոֆիլմերում նկարահանելու նպատակով:
 
ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝  մանկապղծությամբ զբաղվող խումբը բացահայտվել է պատահականորեն: Մանկապիղծների կատարած լուսանկարները և տեսագրությունները հայտնաբերվել են Մարկ Նյութոն և Պիթեր Թրուին համասեռական զույգի բարեկամներից մեկի նոթբուքում: 
 
Քննությունն անցկացվել է միաժամանակ և ԱՄՆ-ում, և Նոր Զելանդիայում:
 
«Սա մինչև հիմա իմ կողմից քննվող գործերից ամենասարսափելին է»,- ասել է ամերիկացի դատախազ Բրայան Բոնը:
 
Քննության ընթացքում մեղադրանք է հարուցվել ևս երկու կասկածյալների նկատմամբ, ովքեր առնչվել են երեխայի մասնակցությամբ պոռնոֆիլմերի նկարահանումներին:
 
42-ամյա Մարկ Նյութոնի մեղքն արդեն ապացուցվել է: «Նա կդատապարտվի 40 տարվա բանտարկության և երեխայի հաշվին կփոխանցի 400 հազար դոլար»,- ասել է Պավել Աստախովը:
 
Իսկ 36-ամյա Պիթեր Թրուինը իր դատավճռի կայացման է սպասում  Նոր Զելանդիայում:
 
Նշենք, որ երկար տարիների տառապանքներից և ստորացումներից  հետո,  ռուսաստանցի երեխան փոխանցվել է մեկ այլ որդեգիր ամերիկյան ընտանիք, հաղորդում է «lifenews.ru» կայքը:
 
Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/140965/

Комментариев нет:

Отправить комментарий