
Ռուսաստանի Ուսուրիյսկ քաղաքի թոքախտով հիվանդ երեխաների համար առողջարանում մանկավարժը դաժան խոշտանգումների էր ենթարկել երեխաներին: 20 տավա մանկավարժական փորձով կինը հաճախակի էր «դաստիրակել»` մտցրնելով երեխաների գլուխը զուգարանի մեջ և այնուհետև բաց թողել ջուրը: Այդ ամենը նրան քիչ էր թվացել և նա կրունկներով հարվածել էր երեխաների գլխին: Այդպիսով մանկավարժը զուգարանը դարձրել էր երեխաների տանջանքների և խոշտանգումների սենյակ: Երբ առողջարանում սկսվել էին ստուգումները, մանկավարժը դիմում էր գրել և լքել աշխատատեղը: Թոքախտով հիվանդների առողջարանի տնօրեն Յուրի Սելյուտինը նշել էր, որ երեխաները հնարել են ամեն ինչ և այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այս պահին մանկավարժը ձերբակալված է: Եթե կարողանան ապացուցել կնոջ մեզքը, նրան սպասվում է 3 տարի ազատզրկում:
Комментариев нет:
Отправить комментарий