02.07.2013

Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեր կյանքն ավելի լավը դարձնել


1. Երբեք հեռուստացույց մի նայեք: Շատ գրքեր կարդացեք:

2. Առաջ շարժվեք, ինչ էլ որ լինի, կամ էլ գոնե փորձեք այդպես անել:

3. Նոր միտք ունե՞ք, գրի առեք այն:

4. Ուշանու՞մ եք, միջոց գտեք զգուացնել այդ մասին նրանց, ովքեր ձեզ սպասում են:

5. Երբեք մի ծիծաղեք մարդկանց երազանքերի վրա:

6. Մի վերադարձեք մարդկանց մոտ, ովքեր ձեզ մեկ անգամ արդեն լքել են: Նրանք երբեք չեն փոխվի:
7. Շատ ժամանակ անցկացրեք ծնողների հետ, նարանք միակ մարդիկ են, ովքեր ԱՆԿԵՂԾ ուրախ են ձեր ամեն մի քայլի համար:

8.Սիրալիրությունն ամենահզոր ուժն է, հաճախ կիրառեք այն:
9. Սովորեք ընդունել սեփական սխալները, անթերի ու չսխալվող մարդիկ չեն լինում:
10. Հրաժարվեք անընդհատ ինչ-որ բանից  դժգոհելու սովորությունից: Եթե անկեղծ լինենք, ոչ մեկին էլ չեն հետաքրքրում դիմացինի խնդիրները
11. Մի բանբասեք, երբեք:

12. Հիշեք, որ ցանկացած վատ բան ի վերջո ավարտվում է, մի հանձնվեք, պարզապեա հավատացեք և սպասեք:

13. Անգամ ամենաթեժ վեճի ժամանակ մի փորձեք «կպնել» մարդու ամենացավոտ տեղին, եթե դուք գիտեք նրա թույլ տեղը, ուրեմն եղել է ժամանակ, երբ նա ձեզ ՎՍՏԱՀԵԼ Է:

14. Երբեք մի ստեք, ասեք միայն ճշմարտությունը:
15. Ազատվեք անընդհատ իրավացի լինելու պահանջմունքից:
16. Դադարեք ամեն ինչ վերահսկել: 
17. Մի փորձեք մեղքը ուրիշի վրա բարդել: 
18. Թույլ մի տվեք բացասական մտքերը հաղթեն ձեզ:
19. Ազատ արձակեք անցյալը և այնտեղ մնացած մարդկանց, եթե նրանք հիմա ձեր կողքին չեն, ուրեմն դա է բարին:
20. Հրաժարվեք քննադատելուց, և ուրիշներին, և ինքներդ ձեզ:
21. Խուսափեք ընդհանրացնելուց և ամեն տեսակի պիտակների օգտագործումից:
22. Մի չափազանցացրեք:
23. Սիրեք ձեր աշխատանքը, և աշխատեք այնպես, որ  աշխատեք, ոչ թե լավ  վարձատրվելու համար, այլ վարձատրվեք լավ  աշխատելու համար:
24. Հաճախ ժպտացեք, ու հիշեք, որ դուք չեք կարող միշտ երջանիկ լինել, բայց միշտ   կարող եք  ուրախ լինել:
25. Կարողացեք գոհանալ ձեր ունեցածով, երջանիկ են միայն այն մարդիկ, ովքեր գոհ լինել գիտեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий