02.07.2013

Բացի Ալիևից ու ինձանից ով որ ընտրվի Ադրբեջանի նախագահ՝ էլ ավելի ագրեսիվ տրամադրված կլինի.Գրիգորի Այվազյան

2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում  կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու նաև  ծնունդով Բաքվից, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: 
«Եթե Ադրբեջանը մեզ գրանցի ու հնարավորություն տա ազատմասնակցել ընտրություններին և քարոզարշավ անցկացնել, մենք այդ հնարավորությունը կօգտագործենք, որ բարձրաձայնենք այն ճշմարտությունը ինչը նախորդեց ադրբեջանահայ համայնքի վտարանդիությանը, ինչը բերեց դրան և երկրում ստեղծված իրավիճակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Գրիգորի Այվազյանը:
«Ադրբեջանի ժողովուրդը մեզ հետ է,   դա ադրբեջանցի թուրքերի մասին չէ խոսքը, այլ ադրբեջանցի ժողովուրդների մասին, որոնց մասը նաև մենք ենք կազմում»,-հավելել է բանախոսը:
Գ. Այվազյանի համոզմամբ, բացի իրենից ու Իլհամ Ալիևից, ով որ ընտրվի Ադրբեջանի նախագահ՝ էլ ավելի ագրեսիվ տրամադրված կլինի. «Վերահաստատել իշխանությունն եւ առաջին թիրախը կլինեն Հայաստանն ու Ղարաբաղը… Ալիևի օգտին գործում է պետական վարչական ապարատը, իսկ Ադրբեջանի ժողովուրդը մեզ հետ է»: http://asekose.am/hy_AM/news/1/132258-baci-alieic-ou-incani

Комментариев нет:

Отправить комментарий