01.07.2013

Աստղեր, ովքեր խոստովանել են իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Օրերս օրենք է ընդունվել, որով ԱՄՆ-ի տարածքում գեյերի և լեսբուհիների իրավունքները հավասարեցվել են մյուս բոլորի իրավունքներին։ Այդ օրենքի ընդունմանը մեծապես նպաստել են աստղերը: Ոմանք երկար տարիներ թաքցրել են իրենց արտասովոր հարաբերությունները՝ վախենալով սկանդալներից և հակառակ սեռի երկրպագուների հիասթափությունից: 

Դերասանուհի Ջոդի Ֆոսթերը միայն վերջերս է առիթից օգտվել և բացահայտել աղջիկների հանդեպ ունեցած իր սերը: 


Ջոնի Դեփի ընկերուհի Էմբեր Հերդը, ով, հեռացել է դերասանից, խոստովանել է աղջկա հետ ունեցած իր սիրային կապի մասին: 


Շատ աղջիկների կուռք և 90-ական թթ սեքս-խորհրդանիշ Ռիկի Մարտինը հպարտությամբ ընդունել է, որ ինքը միասեռական է: 


Լեդի Գագան դեռ չի կողմնորոշվել՝ աղջիկների է շատ սիրում, թե տղաների, և հայտարարել է իր բիսեքսուալության մասին։ 


Հղի Ֆերգին չի թաքցնում, որ ժամանակին ինքը շատ լավ ժամանակ է անցկացրել նաև աղջիկների հետ: 


Լրագրող և հաղորդավար Անդերսոն Քուփերը ցնցել է ամերիկյան հանրությանը, երբ բացահայտ կերպով հայտարարել է իր ոչ ավանդական կողմնորոշման մասին: 


«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհի Սինտիա Նիքսոնը երբեք չի թաքցրել իր սեռական նախապատվությունները: Եվ հենց հանդիպեց մի կնոջ, ում սիրեց, միանգամից նրա հետ ամուսնացավ: Հետաքրքիր է, որ աստղի ընտրայլը սովորական բուժքույր է:

Комментариев нет:

Отправить комментарий