07.11.2013

Դեռևս կան խնդիրներ Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնում



  Հասմիկ Այվազյանը Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի պաշտոնում աշխատում է ս.թ. մարտի 1-ից: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա դիմել է Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանին շենքային անբարենպաստ պայմանների համար:
   Հարցը չմնաց թղթի վրա: Հունիսի 1-ից Վանաձորի քաղաքապետի որոշմամբ լուծվեց տարածքի հարցը և Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժինը տեղափոխվեց քաղաքապետարանի վարչական շենք և տրամադրվեց չորս սենյակ աշխատանքը կազմակերպելու համար:
   «Աշխատանքի կազմակերպման համար այստեղ անհամեմատ լավ է, պետք է գնահատել այն ինչ ունենք, սակայն այս պահին ևս մի խնդիրն ունենք, քանի, որ արդեն քաղաքապետարանի շենքում ենք այժմ բոլոր կորդինացման հարցերով դիմում ենք քաղաքապետին».-ասաց Հասմիկ Այվազյանը:
   Հանդիսությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար նրանց լրացուցիչ ևս մեկ սենյակ է անհրաժեշտ, հարցին լուծում տալու ակնկալիքով նա դիմել է Վանաձորի քաղաքապետին:
   «Դիմել եմ համայնքի ղեկավարին, որպեսզի մեկ տարվա ընթացքում Վանաձորի քաղաքապետարանի վարչական շենքի վարձակալությամբ տրամադրված տարածքների պայմանագրի սպառումից հետո ևս մեկ սենյակ տրամադրեն մեզ, ամուսնությունները հնարավորինս պատշաճ մակարդակով անցկացնելու համար».-ասաց Հասմիկ Այվազյանը:

Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարը՝ հեղինակի

migtvr.com

Комментариев нет:

Отправить комментарий