Ֆիլմի դիտմանը ներկա էին մշակույթի գործիչներ, դպրոցների աշակերտներ ու բազմաթիվ հյուրեր Վանաձորից:
Վավերագրական ֆիլմերի ցուցաշարը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով: Հայաստանում վավերագրական ֆիլմերի ցուցաշարերի մեկնարկը տրվել է մայրաքաղաք Երևանում՝ կինոմոսկվայում:
«Բրուքլինյան ամրոց» վավերագրական կինոնկարը պատմում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում գտնվող միջին դպրոցի՝ համազգային տարբեր մրցաշարերում՝ հազթանակների թվով իրեն հավասարը չունեցող շախմատի խմբակի հինգ անդամների պատմությունները: Կինոնկարում նկարագրվում են երեխաների կրած դժվարությունները անձնական կյանքում և խաղատախտակին.սա պատմություն է և՛ նրանց կրած պարտությունների դառնության, և՛ հաղթանակների սպասումի մասին: Տեղեկացնեմ, որ 101 րոպե տևողությամբ այս ֆիլմի ռեժիսյորն է Կատի Դելամիջիորեն:
«Վավերագրական ֆիլմերի ցուցաշարը կարևորում եմ մի քանի պատճառներով: Ֆիլմերը ցույց են տալիս միացյալ նահանգների կյանքը տարբեր երանգներով: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ շատ լավ է, բայց ֆիլմերում երևում է, որ կան խնդիրներ և ցույց է տրվում դրանց լուծման ուղիները».-ասաց ֆիլմի պրոդյուսեր Նելսոն Դելամիջիորեն:
«Արթնացնել և ոգևորել երիտասարդությանը, հենց կարգախոսն էր ոգևորել երիտասարդությանը վավերագրական ֆիլմերի միջոցով,ակնկալում ենք,որ հայ երիտասարդությունը ֆիլմը նայելուց հետո կոգևորվի և կներշնչվի».-ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջոցառումների համակարգող Շուշան Խարեմուզյանը:
Հայ երիտասարդները մինչև նոյեմբերի 15-ը հնարավորություն ունեն վավերագրական ֆիլմերի ցուցաշարը դիտելու Հայաստանի երեք քաղաքներում Վանաձորում, Գյումրիում և Երևանում:
Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարները՝ հեղինակի
migtvr.com
Комментариев нет:
Отправить комментарий