Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանից Վրաստան արտահանված մոտ 500 տոննա կարտոֆիլի մեջ փտում չի եղել, և ընդհանրապես Հայաստանում կարտոֆիլի նման հիվանդություն չկա, թեև Վրացական կողմը հակառակն էր հայտարարել: «Վրաստանի սահմանից հետ ուղարկված մոտ 500 տոննա կարտոֆիլը Հայաստանում արդեն սպառվել է: Այս տարի կարտոֆիլ չենք կորցնելու, մեզ կբավարարի ու դեռ մի քիչ էլ կարտահանենք»,- ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Комментариев нет:
Отправить комментарий