09.11.2013

ԼՂՀ «Ինֆեկցիոն հիվանդանոցում» սուր աղիքային վարակով հինգ երեխա է բուժվում

ԼՂՀ «Ինֆեկցիոն հիվանդանոցում» սուր աղիքային վարակով հինգ երեխա է բուժվում
Արցախի առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցում» այս պահին սուր աղիքային վարակով հինգ երեխա է բուժում ստանում: Այս մասինPanorama.am-ին տեղեկացրեց ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանը:
Նա նշեց, որ վերջին օրերին շատ քիչ թվով հիվանդներ են ընդունվել, իսկ այս պահին բուժվողների մոտ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է: «Աղիքային ինֆեկցիայով հիվանդներից երեքը մանկապարտեզից են, երկուսը` դպրոցից»,- ասաց Ստելլա Միքայելյանը:

Комментариев нет:

Отправить комментарий