Շտապ. Երեխաները այգում խաղալիս ձյան տակ դիակ են հայտնաբերել
Այսօր՝ մարտի 30-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում, Դիմաց թաղամասի երիտասարդական այգում, երեխաները խաղալու ժամանակ ձյան տակ դիակ են հայտնաբերել: Դեպքի մասին քաղաքացիներն անմիջապես ահազանգել են ոստիկանության Բազումի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ, այգու տարածքում՝ ձյան տակ, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1957 թ-ին ծնված Ռ. Դանիելյանի դիակը: Մեր տեղեկություններով, վերջինս ապրելիս է եղել միայնակ, ունեցել է հակում ոգելից խմիչքի նկամամբ: Չճշտված տեղեկություններով Ռ. Դանիելյանը սրտի կաթված է ստացել, ընկել ու մնացել ձյան շերտի տակ: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարը՝ հեղինակի
Lorinews.am
Комментариев нет:
Отправить комментарий