Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում է նրանից, որ սրունքի մաշկին սխտոր են դնում, այնուհետեւ նրա այրվածքից առաջացած բշտի մեջ չոր սիսեռի հատիկ տեղադրելով եւ կաղամբի թփով ծածկելով, սրունքը կապում։ Ժամեր անց սիսեռը ուռչում է, իր մեջ քաշելով բշտում հավաքված հեղուկը։ Ուռչող սիսեռահատիկը անընդհատ փոխելով վեց ամսվա ընթացքում, ըստ ամերիկահայ ֆիզիկոս ՋՈՐՋ ԱՇԿԱՐԻ, կարելի է հասնել արդյունքի, այսինքն՝ բուժել քաղցկեղ կոչվող հիվանդությունը։ «Տեսակետ» ակումբում երեկ նա լրագրողներին հավաստիացրեց, որ այդ մեթոդով 2003-ին ինքն իրեն բուժել է։
Սիսեռահատիկով բուժելու գաղափարը նրա մտքում հղացել է դեռ պատանեկան տարիներին, իսկ 1980 թվականից սկսել է լրջորեն զբաղվել խնդրով. «Ես վերջին հարյուր տարվա առաջադեմ բժշկական հետազոտական կենտրոնների փորձն ուսումնասիրել եմ։ Բժշկական կրթություն չունեմ, ֆիզիկոս եմ, բայց այս անբուժելի հիվանդությունն ինձ միշտ հետաքրքրել է։ Ցանկացած հիվանդություն բուժելու համար պետք է պատճառը վերացնել, եւ ես իմ ուսումնասիրություններն այդ ուղղությամբ տարա»։
Ըստ նրա, ստրեսներից, վախից, հուսահատությունից մարդու օրգանիզմում առաջանում են պրոմոտերներ, որոնք վնասված կամ «փշրված» բջիջներ են։ Քաղցկեղը առաջանում է այդ «փշրված» բջիջների կտորների եւ առողջ բջջի քիմիական միացությունից, իսկ օրգանիզմում եղած քաղցկեղածին նյութերը ստանձնում են կատալիզատորի դեր։
«Քաղցկեղածին են քիմիական նյութերը, որոնք որպես պարարտանյութ օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, այդպիսին են նաեւ սննդարդյունաբերության մեջ օգտագործվող որոշ նյութեր։ Քաղցկեղը սկսում է առաջանալ, երբ այդ նյութերի քանակը օրգանիզմում հասնում է որոշակի չափի։ Քաղցկեղածին նյութեր բոլորիս օրգանիզմում էլ կան եւ արյան հետ շրջանառվում են եւ երբ հանդիպում են պրոմոտերներին, մարմնի այդ մասում սկսում են ձեւավորվել քաղցկեղածին բջիջներ»,- պարզաբանեց նա։ Ավելացնենք, որ պրոմոտերները՝ «փշրված» բջիջները, կարող են առաջանալ նաեւ արհեստական ճանապարհով, ասենք, ծխելուց։ Ընդ որում՝ ծխող մարդկանց պարագայում քաղցկեղածին նյութերը առավել ակտիվ գործում են թոքերում։
Վիրահատական միջամտությամբ հիվանդության բուժումը արդյունավետ չէ, որովհետեւ ուռուցքը հեռացնելով հնարավոր չէ օրգանիզմում էականորեն նվազեցնել քաղցկեղածին նյութի քանակը։ Վերջինս կարող է նաեւ մորից անցնել նորածնին եւ դառնալ, ասենք, 2-3 տարեկան երեխայի հիվանդության պատճառ։
Ջորջ Աշկարի բուժման մեթոդի մեջ օրգանիզմից քաղցկեղ առաջացնող նյութերը հեռացնելու սկզբունքն է գործում։ Սխտորի այրվածքից առաջացած փուչիկում հավաքված ավշային հեղուկում կուտակվում են քաղցկեղածինները, իսկ սիսեռահատիկը այն ուղղակի իր մեջ է քաշում։
Այսօր բժշկության մեջ բազմապիսի ֆիզիկական սարքեր են կիրառվում, եւ ֆիզիկոսը համարում է, որ իր առաջարկածը նույնպես բժշկությանը ծառայող ու ֆիզիկական օրենքներով աշխատող մի մեխանիզմ է. «Հայաստանում այդ մեթոդով մոտավորապես 400 մարդ արդեն բուժվել է։ Մահացության 8 դեպք կա, որովհետեւ սիսեռաբուժությանը զուգահեռ, քիմիաթերապիայի կուրս են անցել։ Իսկ իմ մեթոդը զուտ ֆիզիկական է, այն ուղղակի ապահովում է քաղցկեղածինների արտահոսք՝ մարմնի իմունային համակարգը բոլոր օտարածին նյութերը բերում է վերքի մոտ, եւ սիսեռահատիկը այն դուրս է տանում։ Ողջ խնդիրը միայն արտահոսքը ապահովելն է»։
Թեեւ մեթոդի կիրառությունն իր արդյունքները տվել է, բայց այն արտոնագրել հեղինակին չի հաջողվել. «Ինձ բացատրեցին, քանի որ դեղամիջոցներ չեմ օգտագործում եւ չեմ կարող այդ ճանապարհով վնասել, կարող եմ կիրառել մեթոդը։ Սակայն 1986-ին Նյու Յորքում ինձ ձերբակալեցին բժշկական արտոնագիր չունենալու եւ բժշկությամբ զբաղվելու համար։ Ինձ դատի էր տվել քաղցկեղի խնդիրներով զբաղվող հայտնի բժշկական մի կենտրոն։ Բայց այդպես էլ չհաջողվեց որեւէ լուրջ մեղադրանք ներկայացնել։ Ինձ տուգանք նշանակեցին եւ հինգ տարի արգելեցին հիվանդներ ընդունել»։
Այժմ Ջորջ Աշկարը հիվանդներին միայն խորհուրդ է տալիս, համացանցում ունի նաեւ կայքէջ, որտեղ մանրամասն նկարագրված է սիսեռաբուժության մեթոդը։ Եղել են հիվանդներ, որոնք անգամ բուժվել են հիվանդության 4-րդ փուլում։ Հինգ տարի առաջ բարդ վիրահատությունից հետո, երբ բժիշկները առանձնապես հույսեր չունեին, ինքն իրեն հենց սիսեռահատիկով է բուժել եւ, համոզված է, որ այս մեթոդը շատերին կարող է օգնել։
Եթե նախկինում 30 տարի էր պետք, որպեսզի քաղցկեղածին նյութերը կուտակվելով օրգանիզմում հիվանդության պատճառ դառնան, այժմ արդեն 10 տարին էլ բավարար է։ Ընթացքը առաջանում է, որովհետեւ մեր օգտագործած սննդամթերքն է հարուստ այդպիսի նյութերով, բացի այդ, շատացել են մարդկանց ստրեսի ենթարկող պատճառները։

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սկզբնաղբյուր` http://www.armworld.am/detail.php?paperid=2553&pageid=82225&lang=
Комментариев нет:
Отправить комментарий