«Գոռ եւ Էդիկ» հյուրանոցային համալիրում, 29-ամյա Արմինե Մ-ն, իր մատուցած ծառայության վճարման շուրջ ընկերուհու՝ 51-ամյա Նելի Գ-ի հետ միասին վեճի է բռնվել Վահան Տ-ի հետ եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել Վահան Տ.-ի, հյուրանոցային համալիրի աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ: Այդ ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 51-ամյա Նելի Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան «Գոռ եւ Էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում, այնուհետեւ համալիրի բակում, Արմինե Մ.-ի ծառայությունների դիմաց վճարվող գումարների համար վիճաբանության մեջ է մտել Վահան Տ-ի հետ, որի ընթացքում խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով Վահան Տ.-ի, հյուրանոցային համալիրի աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ: Նա շուրջ 10 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Վահան Տ.-ի եւ մյուսների հասցեին:
Իսկ 29-ամյաԱրմինե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նույն տեղում իր ծառայությունների դիմաց վճարվող գումարների համար վիճաբանության մեջ է մտել Վահան Տ-ի հետ, որի ընթացքում խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով Վ.Տ-ի, հյուրանոցային համալիրի աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ, շուրջ 10 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Վահան Տ-ի եւ մյուսների հասցեին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ 1 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործն ուղարկվել է կողմերին հունիսի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:
Отправить комментарий