28.06.2013

Ուղտից պատրաստված ուտեստը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ուղտից պատրաստված ուտեստը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 
Ուտեստը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ տեղավորում է մի ամբողջ ուղտի: Բեդուինյան խոհանոցի ավանդական ուտեստի անունը հայտնի չէ, սակայն աղբյուրների մեծ մասի կարծիքով, այն հաճախ պատրաստում են հարսանիքների եւ հատուկ ընդունելությունների ժամանակ արաբական երկրներում, օրինակ՝ Սաուդիան Արաբիայում: Այդ նպատակով սպանում են խոշոր ուղտի, մաշկում, լցոնում ոչխարներով կամ գառներով, որոնք իրենց հերթին լցոնում են 20 հավերով, հաղորդում է Novostiua.net-ը:
Ուտեստը սկզբում եփում են, ապա պատրաստում փայտածուխով լցված փոսի մեջ, մինչեւ ուղտի միջը շագանակագույն դառնա: Պատրաստման ողջ ընթացքը տեւում է մոտ 24 ժամ: Ուղտի կերակուրը նախատեսված է 80-ից 100 մարդու համար:

Комментариев нет:

Отправить комментарий