01.07.2013

Կնոջ մարմնի հանելուկը

  • Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես տղամարդու հոգսն է։ Զուգընկերոջը հարկավոր է ուղղություն տալ եւ հրահանգավորել
  • Միանգամից    խոստովա­նենք, դրանք գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Դեռեւս վերջերս մարդկության   ուժեղ   կեսն ընդհանրապես վստահ էր, որ կանայք սեքսով են զբաղվում բացառապես հանուն ցեղի շարունակման։ Հարկ եղավ գիտակցության     իսկական ճեղքում, որպեսզի նրանք ըն­դունեին, որ կինն իրավունք ունի ֆիզիկական սիրուց հա­ճույք ստանալ։ Սկզբում որոշ­ված էր, որ հաճույքի համար պատասխանատու են կնոջ մարմնի   ընդամենը   երկու հատված՝ ծլիկը եւ հեշտոցը։ Երկարատեւ խորհրդածութ­յուններից հետո դրանց ավելացվեց նաեւ երրորդ էրոգեն գոտին կուրծ­քը։
  • Սակայն երկար հետազոտութ­յունների տարիները թույլ տվեցին բավական համարձակ ենթադրութ­յուն անել, կնոջ մարմնի ցանկա­ցած կետ (բնականաբար, հմուտ վարվելու դեպքում) կարող է էրո­գեն գոտի դառնալ։ Յուրաքանչյուր կին ունի իր առավել զգայուն հատ­վածները եւ, բացի դրանից, դրանք նաեւ գաղթում են մարմնի վրայով կախված տարբեր գործոննե­րից՝ եղանակից, Լուսնի փուլից, տրամադրությունից, զուգընկերոջ նկատմամբ վերաբերմունքից եւ այլն։
  • Իզուր չէ, որ մասնագետները հո­րինել են հատուկ տերմին՝ թափա­ռող էրոգեն գոտի։ Այն հաճախ հայտնաբերվում է ամենաանսպա­սելի տեղում։ Երբեմն միանգամից, հենց առաջին իսկ հպումներից, իսկ երբեմն շաբաթներով, անգամ ամիսներով բուռն որոնումներից հե­տո։
  • Արդյոք կբավականացնի՞ քո զուգընկերոջ համառությունը, համ­բերությունը եւ երեւակայությունը, որպեսզի նա փնտրի քո մարմնի բոլոր բաղձալի անկյունները։ Հատկապես եթե դու ինքդ չգիտես, թե դրանք որտեղ են... Իսկ տղա­մարդը դեռ պիտի որոշի, թե ինչպես ներգործել դրանց վրա, որպեսզի սիրեցյալին առավելագույն հա­ճույք պատճառեն։ Ընտրության շրջանակը բավական լայն է. նուրբ կծելուց մինչեւ համբույր, եռան­դուն մերսումից մինչեւ թեթեւակի հպում։ Մի խոսքով, առանց քո օգ­նության զուգընկերոջ համար դժվար կլինի։
  • Լավ է, եթե քո սիրեցյալն ինքն է գիտակցում իր առջեւ դրված խնդ­րի կարեւորությունը։ Այսինքն նա­խօրոք վստահ է, որ դու լի ես խորհրդավոր գաղտնիքներով, որոնք պահանջում են ուշադիր եւ մշտական ուսումնասիրում եւ այս պրոցեսը համարում են երկուստեք հետաքրքիր ու հաճելի։ Շատ ավե­լի վատ է, եթե նա պարզունակորեն կարծում է, թե սիրային խաղը հար­կավոր կոճակներին պարզապես սեղմելն է։ Սակայն մի շտապիր նրան մեղադրել նման պարզունակության համար, նման մոտեցումը հեշտորեն բացատրվում է տղա­մարդու անատոմիայի առանձնա­հատկություններով։ Այնուամենայ­նիվ, ուժեղ սեռի ներկայացուցիչնե­րը կանանցից ավելի պարզ են կա­ռուցված։ Բնությունը նրանց նվա­զագույն քանակությամբ էրոգեն գոտիներ է տվել, որոնք գտնելը հեշտից էլ հեշտ է։ Եվ դրանք գոր­ծում են հուսալիորեն եւ կայուն։ Բնական է, զուգընկերոջ համար դժվար է պատկերացնել, թե ինչ բարդ է կառուցված կնոջ սեքսուալ ոլորտը։

  • Այս դեպքում ավելի լավ է կինն ինքն անի առաջին քայլը փո­խըմբռնման հասնելու համար եւ անկեղծ զրուցել առաջացած խնդիրների մասին։ Ասենք, որ հար­կավոր չէ արագ իջնել պորտից ներքեւ. դու գրգռվում ես ականջի մոտ՝ պարանոցը նուրբ համբուրե­լիս։ Միայն թե օրինակ մի վերցրու օպերաների հերոսուհիներից, որոնք հենց միանգամից սկսում են. սիրելիս, մենք պետք է զրուցենք։ Իրական տղամարդուն նման մեկ­նարկը կարող է անհանգստացնել, իսկ երբեմն նաեւ բարկացնել։ Այն­պես որ, անհրաժեշտ է հենց սկզբից ձեր զրույցը ճիշտ հունով տանել, ձեր զրույցը պետք է անկեղծ ու առավելագույնս բարեհաճ լինի։ Հաշվի առ. խրախուսելը քննադա­տությունից ավելի ներգործուն է։ Դյուրին չէ նման փափուկ նյութի մասին անհրաժեշտ բառեր գտնել։ Հավանաբար այն պատճառով, որ շատերին մանուկ հասակում արգելել են խոսել սեքսի մասին, եւ անհրաժեշտ բառապաշարը ձեռք են բերել հասակակիցների հետ շաղակրատանքից կամ բժշկական գրքերից։ Այժմ այդ բառերը ծիծաղելի, անպարկեշտ կամ չափից ավելի գիտական են թվում։ Թեպետ, ջանքերի դեպքում, հնարավոր է գտնել երկուստեք ձեռնտու տարբերակ։
  • 1. Այլաբանություն։
  • Կնոջ մարմնի նվիրական մասերի համար ինչ անուններ ասես չեն հորինել, հաճույքների քարանձավ եւ այլն... Զգուշացիր նման արտահայտություններից, քանի դեռ զուգընկերոջդ լավ չես ճանաչել եւ համոզված չես, որ նա օժտված է հումորի զգացումով։ Չէ" որ նման դարձվածքներ բոլոր տղամարդկանց դուր չեն գալիս։
  • 2. Ոչ նորմատիվ բառապաշար։  
  • Գոյություն ունեն մտերմիկ պահերին մարմնի մասերը եւ գործողությունները կոչել որոշակի բառերով, որոնք   հայերենում սովորաբար համարվում են անտպագիր։ Եթե ուզում ես եւ կարող ես այդպես արտահայտվել,  արժե ռիսկի դիմել, եթե քո զուգընկերը այն մարդկանցից է, որոնց լարում է շփման այդ ձեւը։ Սակայն զգույշ եղիր, շատերին աղջկա շուրթերից անպարկեշտ արտահայտությունները շոկի մեջ են գցում։

  • Ոչ խոսքային շփում։
  •  Հնարավոր է ընդհանրապես յոլա գնալ առանց խոսքերի։ Նուրբ կամ կրքոտ տնքոցները, հոգոցները եւ նրա յուրաքանչյուր քայլին անմիջական ռեակցիան առանց այն էլ ամեն ինչ պարզ ներկայացնում են։ Նման մարտավարությունը զգայուն զուգընկերոջ հետ ինտիմ շփման տարբերակ է։
  • Ցուցադրական ագիտացիա։ 
  • Վերցրու նրա ձեռքը, դիր այնտեղ, որտեղ դու ավելի շատ ես ուզում եւ ցույց տուր, ինչպես անել այն, ինչը առավելագույն հաճույք է պատճառում։ ճիշտ է, եթե քեզ բաժին է ընկել դերերի դասական բաշխման կողմնակից, ըստ որի տղամարդը պետք է լինի սեքսի փորձագետ, իսկ կինը միամիտ աշակերտուհի, նման տարբերակը հաստատ չի անցնի։
  • Խաղ։ 
  • Չափից ավելի լուրջ մի եղիր։ Երբեմն, ընդհակառակը, արժե փոքր-ինչ հիմարանալ, մանկությունը հիշել։ Ինչ կասես «սա՞ռն է-տա՞ք է խաղի համար։ Գործիր դրա կանոններով, եւ քո սիրած երիտասարդը անպայման կգտնի թաքնված գանձը։
  • Եւ այսպես..
  • . Մի քննադատիր զուգընկերոջ գործողությունները. շարունակ հանդիմանությունները նրան կմղեն ընդհանրապես հրաժարվել նախաձեռնությունից։
  • . Չափից ավելի զուսպ մի եղիր։ Եթե քեզ դուր է գալիս նրա «մարտավարությունը, անպայման այդ նրան հասկացրու։
  • . Մի նահանջիր, եթե չի հաջողվել միանգամից գտնել էրոգեն գոտիները։ Ավելի լավ է կատարելագործիր դրանք փնտրելու մեթոդները։
  • • Մի շեղվիր պրոցեսից։ Երբ գլուխն զբաղված է ուրիշ բանով, ցանկացած էրոգեն գոտու խթանումը անօգուտ է, իսկ երբեմն նաեւ տհաճ։
  • . Մի փորձիր պարզեցնել եւ արագացնել փոխադարձ ուսումնասիրման շրջանը, չէ՞ որ այն երկուսիդ այդքան հաճույք է պարգեւում։ Եթե միանգամից ձգտեք բաղձալի տեղերին, շուտով կպարզվի, որ մտերմիկ կյանքը դարձել է չափից ավելի ձանձրալի եւ միատեսակ։
  • .Պահանջներ մի բարձրացրու։ Իրականում սիրո բոլոր ակտերը չեն կարող հավասարապես հրաշալի լինել։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, պարտադիր չէ իսկույն խուճապի մատնվել եւ վերլուծել ամեն ինչ։
  • . Մի պնդիր քննարկել սեքսուալ հարաբերությունները, եթե ամեն ինչ առանց այն էլ կարգին է։
  • . Նա չի սիրում խոսել սեքսի մասին, սակայն, այնուամենայնիվ, ամեն ինչ հասկանում է։ Համարիր, որ բախտդ իսկապես բերել է։

  • . Մտերմիկ շփման ժամանակ հանգուցային բառերն են «շարունակիր եւ էլի։ Դրանց մեջ բացասական գնահատականի ակնարկ անգամ չկա։ Սրանք խրախուսանքի եւ քաջալերանքի բացականչություններ են, որոնք միշտ հաճելի են
  • . Առավել ներգործուն են շփման ոչ խոսքային ձեւերը հնչերանգը, դիմախաղը, շարժումները։
  • . Ինչից սկսել փոխադարձ ուսումնասիրությունը։ Անկեղծ հետաքրքրություն դրսեւորիր նրա զգացումների նկատմամբ, եւ նա անպայման կպատասխանի նույն կերպ։
  • . Եթե ինչ-որ բան այնպես չի եղել, մի վախեցիր գործողություններն անհրաժեշտ հուն ուղղելուց ասա կամ ցույց տուր, թե քեզ հենց որ քնքշանքն է առավելագույն հաճույք պատճառում։
  • . Սեքսուալ հակումները ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Իհարկե, ավելի հեշտ է անել այն, ինչը ժամանակին հրաշալի արդյունք է բերել։ Սակայն իրականում նույն գործողությունների անվերջանալի մեջբերումները տաղտկալի եւ հոգնեցուցիչ զբաղմունք են։
  • . Եթե փոխըմբռնման չեք հասնում, մի խուսափիր անկեղծ զրույցից նախաձեռնության համար, նա ինքը պարզապես չէր համարձակվի։
  • . Որպեսզի զրույցն օգուտ բերի, հստակ ձեւակերպիր մտքերդ։ Խոսիր առաջին դեմքով քո զգացումների եւ ցանկությունների մասին, խուսափիր զուգընկերոջ հանդիմանությունից։ Օրինակ ցասկոտ դու չափից ավելի կոպիտ եւ շտապող ես-ի փոխարեն ասա Սիրում եմ. երբ ամեն ինչ անշտապ է արվում եւ քնքշորեն։  

  •    http://www.xnet.am/read/8858/920/ 

Комментариев нет:

Отправить комментарий