15.08.2013

Գերշահույթ հացի շուկայում

Գերշահույթ հացի շուկայում
     Ալյուր արտադրող ընկերությունները հավաստիացնում են, որ արդեն 15 օր է այլուրի մեկ պարկի գինն էժանացրել են 1650 դրամով, իսկ խանութներում հացը վերջին 10 օրերին թանկացել է 10-ից 30 դրամով:
     «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ՄԱՄՈՒԼ.am-ին տեղեկացրեց, որ հացի շուկայում հիմնականում փոքր արտադրամասերի հացամթերքն է թանկացել, որոնք վաճառվում են փոքր խանութներում, իսկ խոշոր ձեռնարկությունների արտադրանքը չի թանկացել: Ըստ նրա` պետական մարմինները չեն կարողանում իրար հետ համակարգված աշխատել, որը գների անհամաչափ թանկացման պատճառ է դառնում: «Ստացվում է, որ թանկացման փաստը պետական մարմիններին չի անհանգստացնում և շուկան հայտնվում է բարձիթողի վիճակում: Պետական ծառայությունները` ՏՄՊՊՀ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ասում են, որ ազատ շուկայական հարաբերություններ են, ով ինչ գնով ուզում է, կարող է վաճառել, բայց գոյություն ունի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ ինքը պետք է նման դեպքերով զբաղվի»,- ասաց Բ. Պիպոյանը: Երբ թանկացումների հիմքում իրական հիմնավորում չկա, ապա ըստ, Պիպոյանի, բիզնես միջավայրի գործունեությանը վարչական միջոցներով միջամտել կարելի է: Տնտեսվարողները պետք է հասկանան, որ ապրանքների գների կամայական թանկացման հետևանքով կարող են հայտնվել պետական մարմինների ուշադրության կենտրոնում: «Իրենց արտադրանքը 20-30 դրամ թանկացնելու պատճառով, եթե իրենք պետական լիազոր մարմինների կողմից կենթարկվեն տույժերի ու տուգանքների, այդ դեպքում տնտեսվարողները կխուսափեն կամայական սկզբունքով թանակացնել իրենց արտադրանքը: Քանի դեռ կաշկանդող այդ շղթան չի գործում, հանրային դաշտի վերահսկողությունը մնում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ուսերին»,- ասաց նա:
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий