24.10.2013

30-ամյա կինը 2 նորածիններին պահել է սուպերմարկետի սառնարանում

pastinfo.am-ը գրում է. Սուպերմարկետի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել 2 անօգնական անձանց սպանության մեջ: 2007թ. կինն առանց որևէ մեկի օգնության ծննդաբերել է տղա երեխա:
 
Ինչպես պարզել է հետաքննությունը, ծննդաբերությունից անմիջապես հետո կինը երեխային փաթաթել է սպիտակեղենով, որից հետո դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և կենդանի երեխային դուրս է հանել պատշգամբ: Հաջորդ օրը առավոտյան նորածնին տարել է սուպերմարկետ և դրել սառցարանում:
 
«vesti.ru»-ի փոխանցմամբ՝ 30-ամյա կինն այսքանով չի սահմանափակվել. 2009թ. ծննդաբերել է մեկ այլ երեխա, որին ևս նույն ճակատագրին է արժանացրել:
 
Կինը նորածինների սպանությունը բացատրել է ֆինանսապես անապահով լինելով, և որ իր խնամքի տակ ունի անչափահաս աղջիկ:
 
Նորածինների մարմինները հայտնաբերվել են 2013թ. մասիսի 14-ին՝ սուպերմարկետի աշխատակիցների կողմից:
Նրանց մարմինները սառցարանում են եղել 5 և 3 տարի:
 
Մանրամասնները այստեղ` http://pastinfo.am/hy

Комментариев нет:

Отправить комментарий