26.10.2013

Աշխատավարձերի մասին նոր օրինագիծը չի խթանում, չի ոգևորում դատավորներին. Դատավորը` վիճահարույց օրինագծի մասին (տեսանյութ)

http://www.youtube.com/watch?v=9adIdmQPqWc

   Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին վիճահարույց օրինագիծը, որը առաջին ընթերցմամբ քննարկվել է և հաջորդ քառօրյայում հավանաբար կընդունվի, անհանգստացրել է Հայաստանի դատավորներին: 

Հիշեցնենք` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և հարակից ներկայացված օրինագծերի փաթեթով ներդրվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքներով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: 

Մանրամասներ`     http://www.panorama.am/am/analytics/2013/10/26/arsen-mkrtchyan-interview/

Комментариев нет:

Отправить комментарий